Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մասուրի այլ օգտակար հատկությունները

Մասուրի այլ օգտակար հատկությունները

Դանիացի գիտնականները ստեղծել են դեղամիջոց մասուրի հյութից: Նրա հիմնական նշանակությունը օսթեոարթրիտի դեպքում ցավազրկումն է: Այս հիվանդությունը սահմանափակում է մարդու շարժումները: Եվ Gopo-ն կարող է կատարել ներկայացված առաջադրանքի 90 տոկոսը: Դեղահաբերն առավել արդյունավետ են, եթե ցավում է մարդու ձեռքը:

 

Հաղորդում են, որ դեղամիջոցը ստեղծվել է հատուկ միացության հիման վրա: Ակտիվ միացությունը ստացվել է չորացված մասուրից՝ հատուկ եղանակով: Միացությունը մեղմացնում է ցավերը (արդյունվետության ցուցանիշը՝ 10-ից 9): Առայժմ ստուգել են 30 կամավորների վրա, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Zee News-ին:

 

Կոպենհագենի համալսարանի կողմից անցկացվող հետազոտությունը թույլ է տվել հաստատել. միջոցն օրվա ընթացքում օսթեոարթրիտի ախտանշանները մեղմացնում էր, եւ այն օգտագործող անձինք երեք անգամ քիչ էին ցավազրկող օգտագործում: Հայտնի է, որ մասուրը C վիտամին և լիկոպին է պարունակում: Սրանք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք նվազեցնում են բորբոքումների եւ խոլեսթերինի մակարդակը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. saharniy-diabet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ